Գայլերի անունն է դուրս եկել, աղվեսները մարդ են խեղդում:
Ի՞նչ է տեղի ունենում Միջին Արևելքում:
Զինվորական լեզվով ասած ՝ ԱՄՆ-ը իսրայելական պոստը, դիրքը հանձնում է, Անգլիան` ընդունում:
Բազմիցս եմ ասել` ԱՄՆ -ը հեռանում է Մեծ Մերձավոր Արևելքից:
Տարածաշրջանի պատրոնությունը ստանձնում է Բրիտանիան, որին նախորդ դարի 55 -56 թվերին ԱՄՆ -ՍՍՀՄ համատեղ ջանքերով դուրս էին մղել:
Եվ Իսրայելի վրա ՀԱՄԱՍԻ հարձակման հետ Իրանը ոչ մի կապ չունի:
Ամերիկյան ավիակրի տեղաշարժն էլ, ոչ թե Իրանին խփելու, այլ ճիշտ հակառակը՝ Իրանին պաշտպանելու նպատակ ունի:
Մի՛ զարմացեք, Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը
վերջերս հայտարարեց, թե ԱՄՆ-ը չէր կարող Սադամ Հուսեյնի Իրաքին ծնկի բերել, եթե Իրանը գործուն աջակցություն չցուցաբերեր...
Բոլոր փաստերի անկողմնակալ համադրումը, սկսած 2016-ից,
Գազայի հատված ծովային բեռնափոխադրումների ուղեկցումը Թուրքիային հանձնելուց, վերջացրած հարձակումից 34 օր առաջ ԱՄՆ-ի կողմից Քաթարին փոխանցած 4 միլիարդ դոլլարից, մինչև հարձակումից մի քանի ժամ առաջ
Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցը, ցույց են տալիս, որ այս օպերացիայի ծրագրավորողը ԱՄՆ-ն է, տեղում կորդինացնողը` Թուրքիան:
ԱՄՆ-նն Անգլիայի համար ուղղակի ակվարիումային պայմաններ է ստեղծում, որ տարածաշրջանում վերջինս անցնցում հաստատվի:
Այս օպերացիայով նախ համախմբում է արաբական աշխարհը, երկրորդ՝ Իսրայելին ֆինանսապես դնում է նեղ դրության մեջ: (Ըստ ՀԲ տեղեկանքի, այս պատերազմի յուրաքանչյուր օրը Իսրայելի վրա նստում է 4 միլիարդ դոլլարի կարգի գումար):
Արդեն ուրվագծվում է նոր աշխարհակարգի կոնտուրը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ